Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Այլ ելք ունե՞ր Կարեն Կարապետյանը

Այլ ելք ունե՞ր Կարեն Կարապետյանը
25.11.2016 | 01:24

«Այսօր ռեկորդ խփեցինք` հա՛մ հասցրինք հայտարարություն անել, հա՛մ օրակարգը հասցրինք, նիստն էլ կարճ տևեց, եթե չլիներ Արփինե Հովհաննիսյանի երկար զեկույցը»,- կառավարության երեկվա նիստից հետո հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ-ին անդամակցության «գործն» ավարտին «հասցնելով»։


Նախ՝ կուսակցական դառնալու «ձևի» մասին. կառավարության նիստերն աշխատանքային միջավայր են, և քաղաքական հարցեր դրանցում արծարծելը, մեղմ ասած, տեղին չէ։ Ինտրիգը ձգվեց, որ համագումարից մի քանի օր առաջ, այն էլ կառավարության նիստո՞ւմ հարցը լուծվեր։ Էլ չենք ասում, որ ԳՄ նիստերն են հենց նման հարցերի լավագույն տեղը։ Թե չէ ստացվում է, որ օրակարգային հարցերի հետ պետք է կառավարության կայքում լիներ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը, որպես երկրի համար «հույժ» կարևոր հարց։
Հիմա՝ կուսակցականացման «բովանդակության» մասին. իրականում վարչապետին այնքան էլ «հոգեհարազատ չէ ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը», պարզապես կատարվել է քաղաքական հաշվարկ։ Ի հեճուկս վարչապետի հանրապետական դառնալու պատճառաբանությունների, հստակ է մի բան՝ հանրության գիտակցության մեջ ՀՀԿ-ն նույնացվում է օլիգարխիայի, կոռուպցիայի, մենաշնորհի, թալանի հետ (այն պարզ պատճառով, որ այդ կուսակցության թևի տակ են մտել այս երևույթները կրողներից շատերը)։ Այս ամենը, բնականաբար, ազդելու է նաև նորանշանակ վարչապետի վարկանիշի վրա, հասկանալի է, ո՛չ դրական իմաստով։


Իսկ վարչապետն այլ ելք ունե՞ր, որպեսզի և՛ քաղաքականությունում մնար, և՛ մասնակցեր ընտրություններին, և՛ հանրապետական չդառնար։ Այո, սահմանադրությունը չի արգելում անկուսակցական ղեկավարին իշխող կուսակցության ցուցակով մասնակցելու ընտրությունների և պահպանելու իր երբեմնի դիրքերը։ Իսկ քաղաքական հենարանի առումով համաձայն ենք Կարեն Կարապետյանի հետ, միայն մեկ վերապահումով՝ իրական ու անդավաճան հենարան կարող է լինել միայն ժողովուրդը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ